copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:04 06-12-2021

ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Էդուարդ Աղաջանյան

Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նա մասնավորապես նշեց. «Հայաստանը հետ քայլ չի անելու իր դիրքորոշումից, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հարցի լուծմանը հավատարիմ մնալու հետ կապված: Այս հանգամանքը պետք է կարևորվի նաև մեր ներքաղաքական դիսկուրսում, որովհետև սա մի դիրքորոշում է, որը կիսում են միջազգային հանրության գրեթե բոլոր կարևոր սուբյեկտները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները, ԵԱՀԿ անդամ պետությունները: Սա կարևոր է հանգամանք է»:

Խոսելով Ադրբեջանի զինուժի կողմից քաղաքացիական անձանց սպանությունների մասին՝ Աղաջանյանը վստահեցրեց, որ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր գործիքակազմերը, որ դեէսկալացիա տեղի ունենա, և նմանատիպ դեպքերը բացառվեն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի