copy image url
Ներքին 5 տարի առաջ - 09:36 14-05-2021

Ուսուցիչների պարտադիր վերապատրաստման գործընթացը մեկնարկել է

Երկու տարվա դադարից հետո կրթական գերատեսչությունն սկսում է ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը: Այն դադարեցվել էր կրթության ազգային ինստիտուտի լուծարման պատճառով: Նոր համակարգով՝ փաստաթղթերը լրացվում են կրթական կառավարման տեղեկատվական առցանց հարթակի միջոցով:

Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ այս տարի առաջնահերթ կարգով պարտադիր ատեստավորման գործընթացում ներառվում են այն ուսուցիչները, որոնք պետք է ատեստավորվեին 2019 թվականին: Ունենք ավելի քան 7000 ուսուցիչ, որոնք ենթակա են պարտադիր ատեստավորման:Կրճատվել է 5 տարին մեկ պարտադիր ատեստավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը: Այսպես կփորձեն հեռու պահել ուսուցիչներին ավելորդ թղթաբանությունից: Վերանայվել է նաև ատեստավորումից առաջ ուսուցիչների վերապատրաստման կարգը: Այսուհետև դա կիրականացվի երաշխավորված կազմակերպությունների ու դասընթացների միջոցով: Նախարարության բաց հրավերին 49 հայտ է ստացվել: Թե որ կազմակերպությունները, դպրոցներն ու բուհերն են երաշխավորվելու, պարզ կլինի մի քանի օրից:

«Այն ուսուցիչները, որոնք ենթակա են պարտադիր ատեստավորման, հնարավորություն կունենան ընտրել կազմակերպություններն այդ ցանկից, ընտրել դասընթացները և, ըստ այդմ, կուտակել կրեդիտներ», - ասել է նա:

Որպեսզի վերապատրաստումներն արդյունավետ անցնեն, դասընթացներին կհետևի կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը նշել է, որ վերահսկողությունն իրականացվելու է նաև տեղում. ուսումնասիրվելու են դասերը՝ արդյունքի տեսքով, զրույցի, հարցազրույցի տեսագրությունների միջոցով, թե ինչ մակարդակի աշխատանք է գնում: Ուսուցիչներին նաև ինքնուրույն կրեդիտներ կուտակելու հնարավորություն է տրվել: Ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում իրենց նախաձեռնությամբ վերապատրաստվել են, կարող են վկայականը ներբեռնել կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ու կրեդիտ կուտակել: Ի դեպ՝ Հայաստանում կամ այլ երկրում վճարովի դասընթաց անցած ուսուցիչներին պետությունը ծախսած գումարը կփոխհատուցի:

«Վճարովի լինելու դեպքում պետությունը փոխհատուցելու է այն մասով, որքանով նախատեսվում էր մեր երկրում վերապատրաստելու դեպքում: Վերապատրաստման համար անհրաժեշտ կրեդիտները 9-ն են: Եթե որևէ ուսուցիչ կկարողանա առնվազն 9 կրեդիտ հավաքել, կկարողանա ավտոմատ ատեստավորվել», - ասել է նա:

Ուսուցիչների վերապատրաստման ամբողջ գումարը պետությունը կվճարի: Այն կներառվի դպրոցների տարեկան բյուջեում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել