copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 17:07 13-05-2021

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլի փոխարեն տեղի կունենա Պորտոյում

2021 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից պաշտոնապես տեղափոխվել է Պորտու: Այս մասին հայտնել է UEFA-ի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 29-ին Դրագաու մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլի ասոսացիան բանակցություններ է վարել UEFA-ի հետ՝ եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու համար, քանի որ Մեծ Բրիտանիայի իշխանությունը Թուրքային ներառել է «կարմիր ցուցակի» երկրների ցանկում, որտեղ ճանապարհորդելը, կորոնավիրուսով պայմանավորված, արգելվում է:

Առաջնության գլխավոր հանդիպումը պլանավորված էր անցկացնելու Աթաթուրք մարզադաշտում:

UEFA-ն նշել է, որ եզրափակչին ներկա է լինելու 12 հազար երկրպագու: Հիշեցնենք, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու են Չելսին և Մանչեսթեր Սիթին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը