copy image url
Խոսք 5 տարի առաջ - 15:34 13-05-2021

Զեկույցում անդրադարձել են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական վայրերի պղծմանը

Ադրբեջանում կրոնական ազատության վերաբերյալ զեկույցում ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մատնանշում է հայկական մշակութային և կրոնական վայրերի վանդալիզմը այն տարածքներում, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Հայ պաշտոնյաները, հոգևոր առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կապակցությամբ, քանի որ տարածքներն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ», - նշվում է զեկույցում:

Մեջբերվում է Human Rights Watch զեկույցից, որում նշված է հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծման մասին: «Հարձակման ընթացքում տեղում գտնվող լրագրողները հայտնել են, որ երկու հարված է հասցվել՝ բարձր ճշգրտության հրթիռներից: Հաղորդվում է, որ որևէ ապացույց չկա, որ եկեղեցին օգտագործվել է ռազմական նպատակներով: Հոկտեմբերի 26-ի հարցազրույցում նախագահ Ալիևը հերքել է եկեղեցին նպատակային ռմբակոծումը` ասելով, որ այն ռմբակոծվել է պատահականորեն կամ արվել է հենց հայերի կողմից` Ադրբեջանը մեղադրելու համար:

Այնուհետև նշվում է, որ հայ հոգևորականները մեղադրում են Ադրբեջանի ուժերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը պղծելու մեջ: «Աշնանային մարտերի ընթացքում և դրանից հետո շրջանառվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցույց են տվել հարձակումներ և վանդալիզմ մշակութային և կրոնական օբյեկտների վրա: Այս տեսանյութերից հետո հայ պաշտոնյաները, հոգևոր առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լուրջ մտահոգություն են հայտնել ադրբեջանական վերահսկողության տակ անցած հուշարձանների պահպանության հարցում: Հրադադարից հետո Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները խնդրել են, որ ռուս խաղաղապահները պաշտպանեն Քելբաջարի (Քարվաճառի) շրջանում գտնվող միջնադարյան Դադիվանք վանքը»,- նշվում է զեկույցում:

Հանձնաժողովը անդրադարձել է նաև Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի և զանգակատան ոչնչացմանը (հայտնի է նաև որպես Կանաչ ժամ/Կանաչ եկեղեցի): Կան նաև տեսանյութեր, թե ինչպես են զինվորները պղծում և վնասում Մեխակավան բնակավայրում գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի