copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:13 14-03-2023

Մի քանի հազար հնդիկ ուսանողների ներկայությունը Հայաստանում նպաստում է երկրի մշակութային, էթնիկ և կրոնական բազմազանությանը. Ալեն Սիմոնյան

Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահ Օմ Բիրլայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են Ազգային ժողովից:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործակցելու անհրաժեշտության առաջնահերթությունները:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումն ու ամրապնդումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղի:

Կողմերն արձանագրել են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ առանցքային օղակ դիտարկելով բարեկամական խմբերին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Հնդկաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծմանը:

«Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության, առեւտրի, տրանսպորտի եւ կապի, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է, որ մի քանի հազար հնդիկ ուսանողների ներկայությունը Հայաստանում մեծապես նպաստում է երկրի մշակութային, էթնիկ եւ կրոնական բազմազանությանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի փակման հետեւանքով առաջացած ճգնաժամին եւ դրա հանգուցալուծման անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք: Նա փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանցի զինվորականները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում