copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:00 11-05-2021

Անտոնիո Գուտերեշը անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում Մերձավոր Արևելքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում: Այդ մասին հայտարարել է նրա գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է պաղեստինյան օկուպացված տարածքում և Երուսաղեմում ստեղծված իրավիճակով, այդ թվում՝ Գազայի հատվածում էսկալացիայով, ինչպես նաև օկուպացված Արևելյան Երուսաղեմում իրավիճակով: Այդ աճող էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի: Ներգրավված կողմերի հետ բոլոր մակարդակներում կապեր են հաստատվում, որպեսզի օգնենք ապաէսկալացիային»,- նշել է նրա գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, որոնցից 10-ը երեխաներ են, ևս 152 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրվանից Իսրայելի տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից բաց է թողնվել ավելի քան 200 հրթիռ, իսրայելական բանակն ի պատասխան ոչնչացրել է ավելի քան 130 ռազմական նպատակակետ, 15 գրոհային: Իսրայելի բանակը ներգրավել է 5 հազար պահեստազորայինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ օպերացիայում տարբեր ստորաբաժանումներ ամրապնդելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից