Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 15:45 07-05-2021

Հայաստանը մասնակցելու է թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարին

Մրցաշարն իրականացվելու է մայիսի 12-13-ը Հունգարիայի Ցեգետ քաղաքում: Մինչ այդ վաղը մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար կազմակերպում է ուսումնամարզական հավաք:

Հայաստանը ներկայացնելու են մեկտեղանոց կանոէի ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Մայիսի 11-ին նրանց կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը և ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը:

Օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարին արտոնագիր կստանան առաջին քառյակներում տեղ գտնող թիավարները: Մրցաշարի ավարտից հետո նույն Ցեգետ քաղաքում Հայաստանի պատվիրակները կմասնակցեն մայիսի 15-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը: