Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:27 06-05-2021

ՀԲ-ն կհամաֆինանսավորի արցախցիների աջակցության ծրագրերը

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտնել է,որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ու տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարությունն իրականացնում է 25 աջակցության ծրագիր է իրականացնում։

«Համաշխարհային բանկը ցանկություն է հայտնել 25-ից 4 միջոցառումների գծով հանդես գալ որպես համաֆինանսավորող, և 3 մլն 718 հազար դրամի չափով գումար է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը»,– ասել է նա` ներկայացնելով ՀԲ դրամաշնորհային համաձայնագրի նախագիծը։

Մ․ Գրիգորյանը հայտնել է, որ ՀԲ–ի համաֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի թվում են արցախցիներին տրվող ամենամսյա 68 000 դրամի չափով օգնությունները, վարձակալած բնակարանների 30-45 հազար դրամի փոխհատուցումները և ևս երկու ծրագիր` կապված աշխատատեղերի ապահովման հետ։

Կառավարությունը հաստատեց համաձայնագրի նախագիծը, և այն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է