copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:28 06-05-2021

Դա անթույլատրելի է․ՀՀ ՄԻՊ-ը «Բարձրագույն և հետբուհական կրթության  մասին» օրենքի մասին

Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում

Ասյօր ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ բարձրացնելով փակ ընթացակարգով ԵՊՀ, Երևանի Մանկավարժական և Գյումրիի Մանկավարժական համալսարանների կանոնադրությունների մեջ կառավարության ընդունած որոշման մասին հարցը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նախ ասաց, որ դեռ դեկտեմբերին «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի հետ կապված նախագծային վիճակում խիստ մտահոգություններ էր հայտնել, քանի որ ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագիտական շրջանակների կարծիքները, նաև ՄԻՊ-ինը, այնտեղ հակասահմանադրական դրույթներ կային:

«Մասնագիտական շրջանակները դարձյալ մտահոգությունները են հայտնել, դրանք մտահոգիչ են այն առումով, որ, ի տարբերություն օրենքի, կառավարության որոշումն ավելի է վատթարացնում վիճակը, ստացվում է, որ պետության կողմից նշանակվող անդամներն ավելի շատ են լինում, եթե նախկինը 5/4 հարաբերակցությունն էր, այս դեպքում ստացվում է 13/7 հարաբերակցություն»,- ասաց Ա. Թաթոյանը:

Նրա կարծիքով, ԿԳՄՍ նախարարության այս նախաձեռնությունն անհարգանք է երկու սահմանադրական ինստիտուտների՝ նախագահի և ՍԴ-ի հանդեպ, ավելին՝ նախագահը դիմել է օրենքը վիճարկելու հարցով, որն ավելի բարձր ուժ ունեցող ակտ է, հիմա ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով հարցը կարգավորվում է:

«Կառավարությունը նշում է, որ խնդիր է առաջացել, խնդիրն են կարգավորում, կարծում եմ՝ սա արհեստական առաջացած խնդիր է: Իմ հիմնավոր ենթադրությամբ, կառավարությունն ինքն առաջացրել է խնդիր, հիմա խնդիրը լուծում է բուհերի ինքնակառավարման հաշվին: Կարծում եմ՝ դա անթույլատրելի է: Չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտավարությունը չկատարելու հաշվին լուծել բուհի ինքնավարության հաշվին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա հայտարարեց, որ այժմ պատրաստում են դիմում, այսօր կամ վաղը կդիմեն ՍԴ՝ վիճարկելու կառավարության այս որոշումը:

«Հատկապես այստեղ մտահոգիչ է այն, որ դարձյալ հաշվի չի առնվել մասնագիտական շրջանակների, բուհերի կարծիքը, դրանից բացի տեղի է ունեցել փակ քննարկում, փակ ռեժիմով է ընդունվել:

Այստեղ երկու խնդիր կա՝ բովանդակային խնդիր, բուհերի ինքնավարությունը խախտող խնդիր, որը, կարծում եմ, հակասահմանադրական է, և ընթացակարգային կոպիտ խախտումները: Կարծում եմ՝ այս երկուսն ազդում են սահմանադրականության վրա, և այդ դրույթները հակասահմանադրական են»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով, իր համար խնդրահարույց է, որ հոգաբարձուների խորհրդից կառավարության նշանակած բոլոր անդամները միանգամից հրաժարական տվեցին ու որևէ պատճառ չնշվեց, իսկ դրան անմիջապես հաջորդեց կառավարության այս նախաձեռնությունը:

«Ինձ համար անթույլատրելի պրակտիկա է, ժողովրդավարական ու իրավական պետությանն անհարիր է, որ նման կարևոր նախագծերն, արդեն շատ հաճախակի, ընդունվում են չզեկուցվող ընթացակարգով, փակ ռեժիմով, հանրային քննարկումներ չեն անցնում»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին