copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:03 05-05-2021

Հայաստանում անցած ամսվա ընթացքում գրանցվել է 6.2% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի ապրիլին 2020 թվականի ապրիլի համեմատ 6.2% գնաճ է գրանցվել: Տվյալներն այսօր (մայիսի 5) հրապարակել է Վիճակագրական կոմիտեն:

2020-ի դեկտեմբերից գնաճի տեմպերը Հայաստանում աստիճանաբար արագացել են: Մարտին այն կազմել էր 5.8%:

Իսկ 2021-ի հունվար-ապրիլին, 2020-ի հունվար-ապրիլի համեմատ, գնաճը կազմել է 5.4%:

Որոշ ապրանքախմբեր շարունակում են ավելի մեծ տեմպերով թանկանալ, քան ընդհանուր գնաճն է:

Սննդամթերքը ապրիլին թանկացել է 8.3%-ով

2021 թվականի ապրիլին 2020 թվականի ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3% գնաճ:

Միրգը թանկացել է 10.4%-ով, Բանջարեղենը՝ 8.5%-ով, Շաքարի և շաքարավազը՝ 41%-ով, Ձուկը և ծովամթերքը՝ 9.2%-ով, Յուղերը և ճարպերը՝ 28.6%-ով, ընդ որում՝ ձեթը թանկացել է 73.5%-ով, Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախումբը՝ 13.4%-ով, մասնավորապես ձուն՝ 55.7%-ով, Մսամթերքը՝ 4%-ով, Ալկոհոլային խմիչքը և ծխախոտը՝ 8.8%-ով, Հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 7.6%-ով,

Ոչ պարենային ապրանքների գներ

2021 թվականի ապրիլին 2020 թվականի ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.5% գնաճ:

Մշտապես քննարկվող բենզինը թանկացել է 31.1%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 11.1%-ով:

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սակագների 2.4% գնաճ:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում