copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:25 04-05-2021

Մելինդա Գեյթսն ամուսնալուծությունից հետո ալիմենտ չի պահանջելու

Microsft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան, ամուսնալուծությունից հետո ամուսնական ալիմենտներ չի ստանալու: Այս մասին հաղորդում է TMZ-ը՝ վկայակոչելով ամուսնալուծության մասին Գեյթսերի հայցադիմումը:

Կինը նշել է, որ ամուսնալուծությունից հետո ալիմենտի կարիքը չունի: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մելինդան ամուսնությունն անվանել է «իրականում խզված» և ամուսնալուծության միջնորդություն է ներկայացրել դատարան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զույգը որոշել է բաժանվել 27 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո:

Բիլն ու Մելինդան հայտարարել են, որ «որպես ամուսնական զույգ՝ միասին աճելու հնարավորություն այլևս չեն տեսնում»:

Բիլ Գեյթսն ու Մելինդա Ֆչենչն ամուսնացել են 1994 թվականին, նախկինում Մելինդան երկար ժամանակ աշխատել է Microsoft-ում՝ ընկերության մուլտիմեդիա արտադրանքի զարգացման բաժնում: Ամուսնության ընթացքում նրանք դաստիարակել ենն երեք երեխաների և հիմնադրել բարեգործական հիմնադրամ, որի հիմնական խնդիրն է աջակցել առողջապահության ոլորտին ամբողջ աշխարհում:

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին