copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:05 03-05-2021

Իրանի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել Սոլեյմանիի մասին խոսքերի համար

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում սպանված «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գեներալ Քասեմ Սոլեյմանիի վերաբերյալ իր արտահայտությունների համար:

Ինստագրամի իր օգտահաշվում Զարիֆը հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը և Սոլեյմանիի ընտանիքն իրեն կներեն:

New York Times թերթն ապրիլի 25-ին հոդված է հրապարակել աուդիոձայնագրությունների մասին, որտեղ Զարիֆը տնտեսագետ Սաիդ Լեյլազի հետ քննարկում է տարբեր թեմաներ, այդ թվում՝ քաղաքական իրավիճակն Իրանում, ինչպես նաև վերջին տարիների իրադարձությունները:

Ձայնագրությունում Զարիֆը մի քանի անգամ շեշտում է, որ այն նախատեսված չէ հրապարակման համար, սակայն ձայնագրությունն ի վերջո հայտնվել է Լոնդոնի իրանցի գաղթականների ձեռքում, ապա՝ New York Times թերթում: Իրանի իշխանությունները չեն հերքել աուդիոձայնագրության իսկությունը:

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Զարիֆի արտահայտությունները, որոնց ուշադրություն են դարձրել արևմտյան լրատվամիջոցները, կտրվել են 7-ժամյա զրույցի կոնտեքստից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից