copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 13:42 07-03-2026

Փեզեշքիանը ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք հարձակման են ենթարկվել Իրանի տարածքից

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք հարձակման են ենթարկվել Իրանի տարածքից: Նա նաև հարևաններին կոչ է արել գործիք չդառնալ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքում և տարաձայնությունները լուծել համատեղ:

Իրանի նախագահը հավաստիացրել է, որ Թեհրանը մտադիր չէ հարձակվել հարևան երկրների վրա. տարածաշրջանի երկրներին հարվածները կդադարեն, եթե նրանց տարածքից դադարեն հարձակումները Իսլամական Հանրապետության դեմ:

Ամենից շատ դիտված