copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:15 11-03-2021

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ԳՇ ՊԵՏ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԼԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՄԻ ՄԵԾ ՏԱՊԱՆԱՔԱՐ Է ԴՆՈՒՄ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ չստորագրեց Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը, որի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել վարչապետը։ Նա որոշում կայացնելու 3-օրյա ժամկետ ունի․ կա՛մ պետք է ստորագրի հրամանագիրը, կա՛մ առարկություններով հետ ուղարկի։ Երկու դեպքում էլ անմիջապես հայտարարություն կլինի։ Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, երեկ շտապեց ԳՇ եւ ներկայացրեց Արտակ Դավթյանին։

Մեր երկրում օրենքը, փաստորեն, պահում են բոլորը՝ բացի իշխանավորներից։ Դավթյանի նշանակումը մի նրբերանգ ունի՝ նրա ԳՇ պետ աշխատած շրջանում զենք-զինամթերք ձեռք բերելու գործարքների շուրջ քրեական գործ կա հարուցված, եւ Պատրոն Դավիթը կալանավորված է։

Եթե այդ գործարքներն անօրինական են, եւ վատ զենք է մատակարարվել, ապա պետք է մեղադրանք առաջադրվի առաջին հերթին ԳՇ պետին, ապա՝ մատակարարին, ուստի Դավիթ Գալստյանին բռնելը, իսկ Արտակ Դավթյանին նման բարձր պաշտոնի նշանակելն անհամատեղելի են։ Մյուս կողմից՝ Դավթյանի ԳՇ պետ նշանակվելը Անդրանիկ Քոչարյանի պլանների վրա մի մեծ տապանաքար է դնում։

Վերջինս ՊՆ մատակարարումների դաշտ մտնելու ծրագրեր ուներ, որը կարող էր իրականացնել Վաղարշակ Հարությունյանի, բայց ոչ Դավթյանի պաշտոնավարման դեպքում։ Վերջինս իր հարցազրույցներից մեկում ուղիղ տեքստով ասել էր․ «Անդրանիկ Քոչարյանն ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք՝ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին»։

Ի դեպ, Արտակ Դավթյանը պատերազմի օրերին ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, եւ իշխանական քարոզչամեքենան դա ներկայացնում էր որպես թույլ տված ձախողումների հետեւանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը