copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:24 09-03-2021

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ ԶՈՀՎԱԾ ԵՎՍ 121 ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է մարտի 9-ի դրությամբ շահառուների թվի հաշվետվությունը։

««Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` bit.ly/3pMgWdV։

Սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Այսպիսով, ընդհանուր հատուցումների թիվը 1862-ն է, որից 1450-ը` այս պատերազմի հետևանքով: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ bit.ly/38p9RIN։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»,- տեղեկացնում են հիմնադրամից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը