copy image url
Ավելին 5 տարի առաջ - 19:50 04-03-2021

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԵՎ ՔԱՆՅԵ ՎԵՍԹԻ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Քիմ Քարդաշյանը և Քանյե Վեսթը բաժանվել են տարեսկզբին: Արդեն սկսված է ամուսնալուծության գործընթացը, և հայտնի են որոշ մանրամասներ:

Ըստ «ՏՄԶ» կայքի՝ հեռուստաստղին կմնա 60 միլիոն արժողությամբ ընտանեկան առանձնատունը, որը գտնվում է Կալիֆորնիայում՝ Հիդդեն-Հոլսում:

Տունը նախագծել է Քանյեն և երկար տարիներ է հատկացրել կառուցման աշխատանքին: Սակայն նա չի հավակնում, իսկ Քիմը նշել է, որ առանձնատունը շատ է դուր գալիս իրեն և ցանկանում է, որ երեխաները մեծանան այդտեղ:

Միգուցե Քանյեն նախընտրում է Վայոմինգի ընտանեկան ագարակը, որտեղ վերջերս անցկացնում է իր ժամանակի մեծ մասը:

Զույգը բաժանվում է համերաշխ: Քիմը չի խզում հարաբերությունները վերջնականապես, նա անգամ գովազդել է ամուսնու հեղինակային «Yeezy» կոշիկները:

Նրանք չեն պատրաստվում նաև խախտել ամուսնության նախնական պայմանգիրը:

«Նրանց ամուսնալուծությունը հնարվորինս խաղաղ է, ինչը չի նշանակում, որ այն կատարյալ է կամ ուրախ»,- պնդում են ներքին տեղեկատվությանը տիրապետող լրագրողները:

Քանյեն և Քիմը նաև համատեղ կզբաղվեն իրնեց երեխաների խնամակալությամ՝ յոթամյա Նորթի, հինգամյա Սենյթի, երեքամյա Չիկագոյի և մեկ տարեկան Պսալմայի: Սակայն ակնկալվում է, որ երեխաները կապրեն մոր հետ Կալիֆորնիայում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից