copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:50 03-03-2021

18-ՐԴ ՀԱՐԿԻՑ ԱՆԿՈՒՄԻՑ ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՄՈՍԿՎԱՑԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԴՌՆԱՊԱՆՆԵՐԻՆ ՁՆԱԿՈՒՅՏԻ ՀԱՄԱՐ

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Մոսկվայի հյուսիսում, որտեղ մայրաքաղաքի բնակիչը ողջ է մնացել տան 18-րդ հարկից սարսափելի անկումից հետո:

Դեպքը տեղի է ունեցել Բելոմորսկայա փողոցի տներից մեկում, հայտնում է Telegram-ի Mash ալիքը: Նշվում է, որ 35-ամյա մոսկվացին ընկել է 18-րդ հարկի պատուհանից և վայրէջք կատարել ձնակույտի մեջ, որը դռնապաններն էին հավաքել տան տակ՝ ձյունը մաքրելով ճանապարհներից: Դրանից հետո տղամարդն ինքնուրույն դուրս է եկել ձնակույտից, կանչել է դռնապանին ու խնդրել օգնություն կանչել:

Նախնական զննության ընթացքում հիվանդի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել՝ բացի քերծվածքներից և այլ մակերեսային վնասվածքներից: Տղամարդը շնորհակալություն է հայտնել դռնապաններին կուտակված ձյան համար և ասել, որ անկումից հիշում է միայն այն, որ թռել է օդորակիչների կողքով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը