copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:05 02-03-2021

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՐԵԳԱԿԻ ՄՈՏ ԵՐԿՐԻ ՆՄԱՆ ՄՈԼՈՐԱԿ ԵՆ ԳՏԵԼ

Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի աստղագետների մի խումբ Արևից ոչ հեռու հայտնաբերել է Երկրի նման մոլորակ, հաղորդում է Astronomy&Astrophysics գիտական ամսագիրը: Այդ մոլորակը պտտվում է Gliese 740 կարմիր թզուկի շուրջը Օձի համաստեղությունում՝ Արեգակնային համակարգից 36.2 լուսային տարի հեռավորության վրա:

Gliese 740 աստղը մոտ 60%-ով մեծ է Արեգակից: Նոր մոլորակը, որը պտտվում է աստղի շուրջը, անվանել են Gliese 740b, այն պատկանում է «գերերկրների» դասին: Նշված մոլորակը երեք անգամ մեծ է Երկրից, նրա շառավիղը 1.5 անգամ մեծ է: Gliese 740b-ն աստղի շուրջը մեկ ամբողջ պտույտ կատարում է 2.4 օրվա ընթացքում:

Այնուամենայնիվ, կա մեկ «բայց». մոլորակը շատ մոտ է գտնվում Արեգակին, աստղագետները ենթադրում են, որ նրա մակերևույթի ջերմաստիճանը մոտ 556 աստիճան ցելսիուս է:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել