copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:22 01-03-2021

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔ

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները մուտք գործեցին Կառավարության երրորդ մասնաշենք:

Նրանք նախարարության աշխատակիցներին կոչ արեցին չմասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին:

«Հարգելի նախարարությունների աշխատակիցներ, մենք այսօր եկել ենք ձեզ տեղեկացնելու, հատկապես՝ պետական աթոռները զավթած նախարարներին, որ այսօր, երբ մեր երկիրը շատ կարևոր և դժվար փուլում է գտնվում, նախարարները չզբաղվեն վարչական ռեսուրսը օգտագործելով՝ դավաճան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքը լցնելու հետ կապված: Մենք այսօր չենք եկել շենք գրավելու, մենք այսօր չենք եկել ձեր պես իշխանական աթոռները զավթելու, մենք եկել ենք ձեզ բոլորիդ տեղեկացնելու, որ զբաղվեք ձեր գործով, քանի դեռ զավթված են այս աթոռները»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դաշնակցականները չանցան ոստիկանական անցակետից այն կողմ և ակցիան իրականացրին շենքի նախասրահում:

Ակցիան մոտավորապես 10 րոպե տևեց, ինչից հետո ցուցարարները լքեցին շենքը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը