copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:36 01-03-2021

ԱՄՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՌՈՒՍ ՀԱՔԵՐԻՆ, ՈՐԸ 22 ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ Է ԳՈՂԱՑԵԼ

ԱՄՆ գաղտնի ծառայությունը փնտրում է ռուս հաքերին, որը գողացել է Պատվո շքանշանով պարգևատրված ամերիկացի 22 զինվորների անձնական տվյալները, գրում է Daily Beast-ը՝ վկայակոչելով ամերիկյան գաղտնի ծառայության հայտարարությունը:

Հրապարակման համաձայն՝ տվյալները գողացվել են՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ղեկավարվող մանրածախ խանութների ցանցից թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար:

Նշվում է, որ կիբերհարձակման արդյունքում չարագործը մոտ 55 հազար ԱՄՆ դոլար արժողության ապրանքներ է գնել: ԱՄՆ գաղտնի ծառայությունը հաստատում է, որ գնված ապրանքները ուղարկվել են ԱՄՆ-ի 20 տարբեր հասցեներ, ապա ծանրոցներն ուղարկվել են Ռուսաստան:

Հստակեցվում է, որ հաքերն օգտվել է միջնորդների ծառայությունից՝ բեռներով ծանրոցները տարբեր հասցեներով ուղարկելու համար: «Առաքիչներից» մեկը պարզաբանել է, որ «ինքը չի իմացել այն մարդու անունը, որի համար աշխատել է», իսկ իր «աշխատանքային» պարտականություններից են եղել ծանրոցը ստանալն ու ապրանքներն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում մյուս հասցեներով ուղարկելը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը