Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 09:28 25-02-2021

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ. ԲՀԿ-Ն ՉԻ ԳՆԱՑԵԼ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց առաջ իշխանությունն անցած շաբաթ՝ փետրվարի 18-ին, քննարկում է կազմակերպել Ծաղկաձորի «Արարատ ռեզորտ» հյուրանոցում՝ փորձելով ցույց տալ, որ նախագծի շուրջ կա քաղաքական կոնսենսուս։

Սակայն քննարկմանը ԱԺ ամենամեծ ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ արտախորհրդարանական ազդեցիկ ուժերը չեն մասնակցել։ Ներկա են եղել ԼՀԿ-ի, «Ժառանգության», ՔՈ-ի, «Սասնա ծռերի», Արման Բաբաջանյանի կուսակցության ներկայացուցիչները, չի բացառվում՝ այլ մարգինալ ուժեր եւս։

Մեր աղբյուրի դիտարկմամբ, ներկա էին նրանք, ովքեր խնդիր չեն տեսնում Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գնալու հարցում։ «Նախ՝ հրավերի համար որեւէ նախապայման չկար, 2019-ի գարնանից գործընթացը մեկնարկել է, հիմա հասել է ավարտական փուլին։ Երկրորդ․ ով նման բան է ասել, անհեթեթություն է դուրս տվել»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Վերջինս նույնպես ներկա է գտնվել հավաքին։ ԸՕ-ում կատարված փոփոխությունների մասին գործընկերներին տեղեկացրել է «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար