copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:35 24-02-2021

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

Էդմոն Մարուքյանը փետրվարի 23-ին Հայրենիքի փրկության շարժման կողմից կազմակերպված ակցիայի ընթացքում կատարված բախումների մասին գրառում է արել ֆեյբուքյան իր էջում:

«Դատապարտում եմ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված ոչ իրավաչափ գործողություններն ու բռնի ուժի կիրառումը։

Ինչպես նաև դատապարտում եմ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը։ Երկու դեպքերն էլ բացարձակ անթույլատրելի են։

Մեր երկիրը եղել և մնում է ժողովրդավար պետություն, և մենք իրավունք չունենք հետքայլ կատարել կամ որևէ զիջում անել ժողովրդավարական արժեքներից»,- ասված է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել