Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:55 22-02-2021

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՀՀ ԱԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախարար Անդրանիկ Փիլոյանին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը: