copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:47 19-02-2021

ԹՈՒՐՔ ՊԱՇՏՈՆՅԱ. «ՂԱՐԱԲԱՂԸ ԿԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ»

Ինչպես հայտնում է ermenihaber-ը, Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպված «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորում» միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նաիլ Օքթայը, ելույթի ընթացքում օգտագործելով «Մեկ ազգ, մեկ տնտեսություն» եզրույթը, շեշտել է, որ այս նպատակին հասնելու համար ռազմավարական քայլերով առաջ են ընթանում։

Թուրքիա-Ադրբեջան Գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթն էլ ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությունը և նշել, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ ուժի մեջ մտած առևտրի ազատականացման համաձայնագրի շնորհիվ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 30 տոկոսանոց աճ է գրանցել։

Թուրք պաշտոնյան շնորհավորել է Ադրբեջանին «Ղարաբաղում տարած հաղթանակի առթիվ» և հայտարարել, որ այս նոր ժամանակաշրջանում Ղարաբաղն իրենց տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մեջ է լինելու։ Ամեն ինչ անելու են ներդրողներին ուղղորդելու դեպի Ղարաբաղ։ Աքաթը շեշտել է, որ Ղարաբաղն իրենց համար զուտ բիզնես ծրագիր չէ, այլ պարտականություն։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև