Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:45 18-02-2021

ՈՐՆ Է ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի եւ սանձազերծված պատերազմից հետո ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին՝ հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո, ընդունեց միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը:

Սակայն այդ հայտարարությունից անցել է արդեն երկու ամիս, իսկ ադրբեջանական կողմում, տարբեր տվյալների համաձայն, հարյուրից ավելի գերիներ կան, սակայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերի ընկածներին ազերիները ռազմագերի չեն համարում, այլ հանցագործներ:

Եվ, ահա, անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանն ու Աննա Գրիգորյանը երեկ շրջանառության մեջ են դրել նախագիծ՝ «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ»: Այս նախագծով անկախ պատգամավորները նպատակ ունեն միջազգային հանրության ճնշումն ակնկալել ադրբեջանցիների նկատմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագծի համահեղինակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, թե նախատեսում են քննարկումն անցկացնել փակ ռեժիմով: «Այն կանցկացնենք դռնփակ, որպեսզի քննարկումը չդառնա քաղաքական շահարկումների առարկա: Մեր նպատակը երկրի թիվ մեկ մանդատը ունեցող մարմնի կողմից դատապարտող հայտարարության ընդունումն է, այլ ոչ թե գերիների թեմայով աղմուկ կազմակերպելը», – հավելեց նա:

Մեջբերենք հայտարարությունից մի հատված. «ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու՝ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանան միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին եւ դատապարտմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի