Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 13:28 17-02-2021

2024 Թ. ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՌԹԻՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԸ

Փարիզում սկսվել են Էյֆելյան աշտարակի վերանորոգման աշխատանքները։ 2024 թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը կներկվի ոսկեգույն։

324 մետր բարձրությամբ համալիրի հիմնանորոգման գործընթացը մեկնարկել է 2019-ին և կտևի երեք տարի: Հին ներկերի շերտերը, որոնք անփոփոխ են մնացել 1968 թվականից, ամբողջովին կհեռացվեն:

Գուստավ Էյֆելի նախնական նախագծով նախատեսվում էր աշտարակը ներկել դեղին-շագանակագույն, գրեթե ոսկեգույն: Փարիզի իշխանությունները որոշել են իրականացնել ճարտարապետի գաղափարը:

Աշտարակը ներկվում է յոթ տարին մեկ: Սա քսաներորդ անընդմեջ աշխատանքն է և բյուջեի համար կարժենա 50 միլիոն եվրո:

Ակնկալվում է, որ Էյֆելի տարածքում տեղի կունենան լողափնյա վոլեյբոլի, տրիատլոնի և բաց ջրերի լողի օլիմպիական մրցաշարերը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել