copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:40 16-02-2021

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՊԱՌԱԾ ԷԼԵԿՏԱՐԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ 50%-Ը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, բնակավայրերի նոր ցանկը: Այս մասին e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության 2014 թ դեկտեմբերի 18-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2021թ. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը հաստատելու մասին որոշում:

Այսպիսով, ըստ ցանկի՝ սոցիալական աջակցություն ստացող համայնքների թիվը 23 է, բնակավայրերինը՝ 77՝ նախկին 16 համայնքի և 38 բնակավայրի փոխարեն:

Ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել էր, որ ցանկը լրացվելու է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 բնակավայրով:

Սահմանամերձ համայնքների բնակիչների համար սահմանված են մի շարք արտոնություններ: Պետությունը 50 տոկոսի չափով փոխհատուցում է սպառած էլեկտարէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե է վճարվում ևս Հայաստանի Հանրապետության կառավարության անունից: Սահմանված են այլ արտոնություններ ևս:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում