Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:40 15-02-2021

ՏԵՂԱԿԱՆ ՔԱՐՈՎ ԳՅՈՒՂԵՐԻ ՍԱԼԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՎԵԼԱՑՎԻ. ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ պետությունը նախատեսում է մեծացնել գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը:

Նախարարը նշել է, որ 2020 թ.-ին գյուղական մի շարք բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվել են տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային է եղել սուբվենցիոն ծրագրերի համար:

«Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարհների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում»,-գրել է Սուրեն Պապիկյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել