copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 14:11 12-02-2021

ԼՈՌԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԿՐԿԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն, ուսումնասիրելով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի (Լոռի ՖԱ) կողմից ներկայացված փաստաթղթերը ֆուտբոլիստ Դարկո Ենոքին փոխանցված համապատասխան վճարումների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանող կողմի փաստարկների ամբողջական փաթեթն առ այն, որ վճարումները մինչ օրս չեն կատարվել, և ներկայացված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, ս/թ փետրվարի 8-ին պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է ներգրավված կողմերին, ինչպես նաև ՀՖՖ-ին, որ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա գործը դեռևս գտնվում է վարույթում, իսկ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքը շարունակում է մնալ ուժի մեջ:

Ըստ այդմ, համաձայն ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշման, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կարող գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

Միևնույն ժամանակ, ՀՖՖ-ն ընդունել է ի գիտություն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի՝ ս/թ փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ին ուղղված պատասխան նամակը այս գործի առնչությամբ և ՖԻՖԱ-ի կողմից այլ որոշում ստանալու դեպքում վերջինիս կտրվի համապատասխան ընթացք:

Ի հավելումն նշվածի, համաձայն ս/թ փետրվարի 9-ին ստացված ՖԻՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կատարել նաև իր ֆինանսական պարտավորությունները ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի նկատմամբ՝ վերջինիս չվճարելով ՖԻՖԱ-ի որոշմամբ հաստատված համապատասխան գումարը: Ավելին, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի կողմից ս/թ հունվարի 27-ին Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարան (CAS) ուղարկված բողոքը չի ընդունվել՝ բողոքի հակիրճ նկարագրության վերջնաժամկետը չպահպանելու պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՖԻՖԱ-ն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի ակումբի նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելք է դրել նաև այս վարույթի հետ կապված, որը վերաբերելու է թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով ֆուտբոլիստներ գրանցելուն և գործելու է 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում