copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:42 27-05-2022

Աբրամովիչը պաշտոնապես վաճառել է «Չելսի» ֆուտբոլային ակումբը

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պաշտոնապես վաճառել է անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը Թոդ Բյոլիի կոնսորցիումին։ Այս մասին հաղորդում է Companies House-ը (Մեծ Բրիտանիայի իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեեստր):

Ավելի վաղ գործարքին հավանություն էին տվել բրիտանական կառավարությունը և Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը։ Հաղորդվում է, որ երկրի իշխանությունները իրավական երաշխիքներ են ստացել, որ Աբրամովիչը շահույթ չի ստանա «Չելսիի» վաճառքից։ Ռուս միլիարդատիրոջ ակտիվները Մեծ Բրիտանիայում պատժամիջոցների տակ են՝ Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման պատճառով։ Գործարքի գումարը կազմում է 4,25 մլրդ ֆունտ ստերլինգ՝ մոտ 5 մլրդ եվրո։ Հաղորդվում է, որ այդ միջոցներն ուղղվելու են բարեգործությանը։

Թոդ Բյոլին «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլի թիմի համասեփականատերն է։ Նրանից բացի, գործարքին մասնակցում են ամերիկացի գործարար Մարկ Ուոլթերը, շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Վիսը և Clearlake Capital ներդրումային ընկերությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում