Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:45 10-02-2021

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ. Ն.ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, ԳևՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՏՎԵՆ ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿՎԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՀԵՏ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասնությանը, որոնք հաստատապես հաջորդ ընտրությունների ցուցակում չեն հայտնվելու։ Ձեռնտու չէ խորհրդարանական երրորդ ուժին՝ «Լուսավոր Հայաստանին», որը հայտնի չէ, թե այս պահին ինչ ռեյտինգ ունի եւ արդյոք կկարողանա՞ անցնել հաջորդ ԱԺ։ Ձեռնտու չէ նաեւ ԲՀԿ-ի մեծ մասին։

ԲՀԿ-ն, ճիշտ է, չանցնելու խնդիր չունի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է ցուցակը հիմնովին թարմացնել եւ հին գվարդիայի մեծ մասին չընդգրկել։ Գործող պատգամավորական կորպուսից ցուցակում ընդգրկվելու հարցում կարող են վստահ լինել միայն Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը, շանսեր ունի Վահե Էնֆիաջյանը, մյուսները՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Գեւորգ Պետրոսյան եւ այլք, հիմիկվանից պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ։ Ճիշտ է՝ Ծառուկյանը նրանց անգործ ու անեկամուտ չի թողնի, տարբեր աշխատանքներ կառաջարկի, բայց ոչ խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով