copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:19 03-02-2021

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է և հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել, Իրանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ տարածքում գործող մոտ մեկ տասնյակի հասնող լաբորատորիաներում։

Մինչդեռ, ՀՀ օրենսդրության համաձայն, եթե քաղաքացին հրաժարվում է Հայաստան վերադառնալուն պես օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնել, նրան պարտադիր կերպով պետք է տեղափոխեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նա պետք է թեստ հանձնի և ինքնամեկուսանա, մինչև թեստի պատասխանը հայտնի դառնալը, այսինքն՝ առնվազն 6-12 ժամ, ինչը չի արվել Քերոբյանի դեպքում։

Դեպուտատական սրահում գտնվողները զարմացել են նախարարի պահվածքից, թե ինչու է աղմուկ սարքում՝ հրաժարվելով կատարել կառավարության որոշումը, որի անդամ է նաև ինքը։ Մենք կապվել է Վահան Քերոբյանի հետ, ով ուշադիր լսեց հարցը, դադար տվեց ու պատասխանեց, որ մեր հարցերին չի պատասխանում։ Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որևէ պատճառ չնշեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում