copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:50 01-02-2021

ԹՐԱՄՓԻ ՓԵՍԱՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Սպիտակ տան նախկին ավագ խորհրդական Ջարեդ Քուշները և նրա տեղակալ Ավի Բերկովիցը ներկայացվել են Խաղաղության նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման չորս համաձայնագրերի բանակցություններում ունեցած դերի համար, որոնք հայտնի են որպես «Աբրահամի համաձայնագրեր»:

Քուշները՝ Թրամփի փեսան, և Բերկովիցը, որը Մերձավոր Արևելքի բանագնացն էր, Իսրայելի և ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սուդանի ու Մարոկկոյի միջև բանակցությունների առանցքային դեմքերն էին:

Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկու նախկին տեղակալները նշանակվել են ամերիկացի դատախազ Ալան Դերշովիցի կողմից, որն այդ իրավունքն ուներ՝ իբրև Հարվարդի իրավաբանական դպրոցի պատվավոր պրոֆեսոր: Դերշովիցը պաշտպանել է Թրամփին նրա իմփիչմենթի առաջին դատավարության ժամանակ՝ անցյալ տարի, և հունվարի 20-ին Wall Street Journal-ին ասել է, որ Սենատը պետք է մերժի նախկին նախագահի իմպիչմենթի հոդվածը, քանի որ նա այլևս իշխանություն չունի:

Այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերի» մասին հայտարարվել է օգոստոսի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը, դրանք 25 տարվա ընթացքում Մերձավոր Արևելքի ամենանշանակալի դիվանագիտական ​​բեկումն են, քանի որ տարածաշրջանը պատրաստվում է Իրանի հետ երկարատև առճակատման:

Քուշները հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է առաջադրվել մրցանակին, որը հանձնվելու է հոկտեմբերին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից