copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:12 26-01-2021

ՎՐԱՍՏԱՆՆ ԱՌԱՋ ԱՆՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՄԱՀԵՐԻ ԹՎՈՎ

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հունվարի 25-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 166094 դեպք՝ 3047 մահվան դեպքով:

Նույն օրվա դրությամբ հարևան Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 256846 դեպք՝ 3071 մահվան դեպքով:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը գնալով աճում են, իսկ մահվան դեպքերի թիվը սկսած 2021 թվականի հունվարի 23-ից՝ գերազանցում են Հայաստանում արձանագրված մահվան դեպքերին: Այդ օրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել էր 3034, իսկ Վրաստանում՝ 3038 մահվան դեպք:

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն PalitraNews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ևս մեկ տարի ստիպված են լինելու ապրել որոշ կանոնակարգերով. ևս մեկ տարի պետք է հրաժարվեն հարսանիքներից, մեծ հավաքներից ու միջոցառումներից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին