copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:50 21-05-2021

ԱՀԿ-ում գնահատել են աշխարհում կորոնավիրուսից մահերի իրական թիվը


Համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսային վարակից աշխարհում կարող էր 6-ից 8 մլն մարդ զոհվել: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի տվյալների և վերլուծությունների հարցերով օգնական Սամիրա Ասման, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Կազմակերպության տվյալներով ՝ 2020 թվականի հունվարի 30-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը պաշտոնապես գրանցվել է COVID-19-ի 1 813 188 մահվան ելքեր: Սակայն անցյալ տարվա ընթացքում կորոնավիրուսից ընդհանուր մահացության նախնական գնահատումները կազմում են առնվազն 3 միլիոն մարդ, քանի որ ոչ բոլոր մահերն են հաշվի առնվել կամ ուղղակի հիվանդության հետեւանք են եղել:

Այս կապակցությամբ ԱՀԿ-ի փորձագետները կարծում են, որ ներկայում վիրուսից ընդհանուր մահացությունը առնվազն 2-3 անգամ գերազանցում է պաշտոնապես գրանցված տվյալները:

Ասման հավելել է, որ պանդեմիան զարգանում է, և կազմակերպության գնահատականները կբարելավվեն:

COVID-19-ի հետ կապված իրադրության մոնիթորինգի օպերատիվ շտաբի վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսի 4 983 845 դեպք է հայտնաբերվել: Ամբողջ ընթացքում վարակի զոհ Է դարձել 117 739 մարդ, բուժվել է 4 601 120 մարդ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ