copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:12 26-01-2021

ԻՐԱՎՈՒՆՔ․ ՇՈՒՇԻԻ ԸՆԿՆԵԼՆ ԱՌԵՂԾՎԱԾ Է․ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ

««Իրավունք TV»֊ի եթերում, անդրադառնալով ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հարցազրույցում Շուշիի հետ կապված աղմկա­հարույց հայտարարություններին, մեզ հետ զրույցում պաշտպանության նախ­կին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հետևյալ մասնա­գիտական կարծիքը հայտնեց.

-Շուշիի մարտական գործողու­թյունները պետք է դիտարկել ընդհանուր պաշտպանողական օպերացիայի որոշակի հատվածների հետ: Որովհետև ադրբեջանցիները Շու­շի հենց այնպես, միանգամից չեն հասել, այդ ճանապարհին տարբեր հատվածնե­րում՝ Հորադիզ, Հադրութ, Ջաբրայիլ, Քարինտակ, Կարմիր Շուկա և այլն մարտա­կան գործողություններ են ընթացել: Եվ հիմնական պատճառը, որ հակառակորդը կարողացել է հասնել Շուշի, դա այն է, որ նշված ուղղությամբ ճիշտ ղեկավարման միջոցներ չեն ձեռնարկվել: Այսինքն՝ պետք է ստեղծվեր առաջնային ղեկա­վարման կետ՝ իր բոլոր հնարավորություն­ներով՝ հակառակորդին հետախուզելու, նրան խոցելու, հակաօդային պաշտպա­նություն իրականացնելու, ճիշտ խմբավո­րումներ իրականացնելու առումով: Դա չի արվել: Պատճառը հենց դա էր, որ հակա­ռակորդը կարողացավ շրջանցել և լեռնաանտառային գոտիներով հասնել Շու­շի:

Իրականում ես եղել եմ Շուշիում, որ­տեղ կամավոր սկզբունքով փորձել եմ աշխարհազորի ձևավորմանը աջակցել, ու այն հրամանատարական կետը, որը ձևավորված էր Շուշիում, գտնվում էր ռմբակոծության տակ՝ սկզբից հակառա­կորդի կողմից: Այնուհետև, երբ ՊԲ հրա­մանատարը որոշեց հրամանատարական կետը հանել, այն նաև գտնվել է ռմբակո­ծության տակ հայկական կողմից, այ­սինքն՝ հակագրոհային, հակահարվածային գործողությունների շրջանակում: Այնուհետև, թե ինչպես այն ընկավ, ինչ պայմաններում, ես խորությամբ տեղյակ չեմ: Որովհետև, ինքս նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան եմ այնտեղից դուրս եկել՝ հրամանատարական կետի փոփո­խության հրամանը ստանալուց հետո:

-Ձեր՝ հրամանատարական կետը լքելուց առաջ նման խոսակցություններ լսե՞լ եք, որ պետք է նահանջել, հակառակ դեպ­քում՝ «Իսկանդերը» կհարվածի:

-Նման խոսակցություններ չեն եղել, իսկ «Իսկանդերի» հարվածների ար­դյունքների մասին լսել եմ այնքանով, որ­քանով հանրությունն է լսել:

-Պարո՛ն Օհանյան, կարելի է ասել, որ մենք կամա, թե ակամա պարարտ հող ենք նախապատրաստել, որ Շուշին ընկնի:

-Գիտեք, այս գործողությունները և գործողությունների ընթացքում տարվող միջոցառումները բեմականացման տպա­վորություն են թողել ինձ վրա: Ես, այնտեղ լինելով, անընդհատ փորձել եմ խորհր­դատվություն տալ Արցախի ղեկավարու­թյանը, բայց դրանք մնում էին օդում: Շուշիի ընկնելն առեղծված է, այնպես որ, կարծում եմ, հետագայում լուրջ քննու­թյան կարիք կա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել