copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:08 26-01-2021

ՀՀ-Ի ՇՈՒՐՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԹՈՒԼԱՆՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ․

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Արցախյան պատերազմը տարածաշրջանում էական լիցքաթափման չբերեց, այստեղ օրեցօր մեծանում է ռազմական գործոնը: Վերջին տարիներին Թուրքիան տասն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ 5 մլրդ դոլարից հասցնելով 50 մլրդ-ի, սակայն արցախյան պատերազմի ֆոնին թուրքական լիրայի անկումը վերջինիս ստիպում է այդ հարցում որոշ վերանայումներ անել:

Այս երկիրն արդեն առարկայական դժվարությունների է հանդիպում տարբեր պետություններում ռազմական ներկայություն ապահովելու իր ձգտումներն իրականացնելիս: Տարածաշրջանում ռազմական ուժի ցուցադրմամբ խմորումները շարունակվում են, ինչն առարկայական լարվածություն է առաջացնում նաև տարածաշրջանի մյուս երկրների՝ ՌԴ-ի և Իրանի համար:

Ստեղծված իրավիճակը Հայաստանին պարտադրում է մեծացնել ռազմական կարողությունների հզորացման և դիվանագիտական գործընթացները՝ մեզ համար բարենպաստ ռելսերի վրա դնելու նպատակով տարվող աշխատանքների ծավալները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում