copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:34 22-01-2021

«ՂԱՐԱԲԱՂԸ ԿՄԱՔՐՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԻ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՏԱԿԱՆՔԻՑ»․ ՀՀ ՄԻՊ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա հրապարակել է նաև 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքերը․

«Ղարաբաղը կմաքրվի հայկական ֆաշիզմի սատանայական տականքից: Այդ հայ ֆաշիստները զուրկ են պատվից և տեղին են ոչնչացվում», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ, «Հայերը ցեղ են, էթնոս, որն ոչնչացնում է ինքն իրեն: Շատ ողորմելի և անշնորհակալ արարածներ են: Հայերն այն աստիճան ստախոս, վախկոտ, լպիրշ և երկերեսանի ժողովուրդ են, որ բառերով փոխանցել հնարավոր չէ», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ, «Այս ղարաբաղյան պատերազմը աշխարհի հայության վերջի սկիզբն է, որ ստեղծվել են ստի, երկերեսանիության և ստորության վրա», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ, «Մեր թշնամին պատվազուրկ, խաբեբա և անարժան է: Նրանք բարբարոս են, ահաբեկիչներ են, տարված են սեփական առավելության մասին ֆաշիստական գաղափարներով», - Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի, «Հայերը ոչնչություն են և մարդ չեն, որոնք առնետների նման թաքնվել են իրենց բներում», - Ադրբեջանի վաստակավոր արտիստ, «Պոռնիկի զավակը պոռնիկ էլ կդառնա: Նրանք բոլորն աղվես են: Երբ ճիշտ ժամանակը գա, նրանք ցույց կտան իրենց», - Ադրբեջանի գրողների միության անդամների մեկը Հայ տարեց կնոջ մասին, Հայ ժողովուրդը իրական հիվանդ է: Բժշկությունն անհույս է, սա բուժման ենթակա չէ: Քրոնիկ հայկական փորլուծություն», -«Թուրքիայի ձայնը» երգի մցույթի հաղթող, «Հայերին պոռնիկ մի անվանեք: Պոռնիկն ինքն իրեն է վաճառում, հայն ուրիշին է ձեռք գցում», - Մշակույթի և արվեստի Ադրբեջանի պետական համալսարանի դասախոս, «Մենք պետք է սպանենք հայերին՝ անկախ նրանից կին է, երեխա է, թե տարեց (…)», – «Քարաբաք» ֆուտբոլային ակումբի մեդիա ղեկավար, «Եթե մարդկային ռասան իրոք ստեղծվել է Աստծո կողմից, ապա հայերը չարիքի ծնունդ են», - Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի մեդիա և հանրային հաղորդակցության ղեկավար և այլն:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրված այս ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն:

Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ և արվում էր միայն այն բանի համար, որ տեղի էր ունենում էթնիկ պատկանելիությամբ հայերի նկատմամբ:

Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով:

https://www.ombuds.am/.../2032f021fe81176414a649d588ad0e8...

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ

Ձեզ գուցե հետաքրքրի