Արտաքին
Հայաստանի և Ադրբեջանի իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին
21:28 13-09-2022
Ավելի վաղ Հայաստանը նամակ էր հղել սեպտեմբերին ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ֆրանսիային՝ խնդրելով արտահերթ նիստ հրավիրել:
Եվրախորհրդից Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում հետ կանգնել իրավիճակը վատթարացնող հետագա քայլերից
21:16 13-09-2022
Այս մասին հայտնում է՝ վկայակոչելով ԵԽԽՎ մամուլի հաղորդագրությունը:
50 զինծառայող, այդ թվում՝ 8 սահմանապահ. Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է իր այս պահին հայտնի բոլոր կորուստները
21:08 13-09-2022
Ըստ այդ տվյալների՝ զոհվել է 50 ադրբեջանցի զինծառայող, այդ թվում՝ 8 սահմանապահ։
ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել
21:04 13-09-2022
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի ռազմական օգնության խնդրանքի քննարկման արդյունքներով.
Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար. Բելառուսի ԱԳՆ
20:58 13-09-2022
Այս մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները
20:41 13-09-2022
Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
Կիպրոսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան
20:06 13-09-2022
Այս մասին նշված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի. ԵԱՀԿ գործող նախագահ
19:56 13-09-2022
Այդ մասին հայտնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:
Այս սարսափելի գործողությունները հետևել են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների անպատժելիությանը․ Քերոլայն Քոքս
19:37 13-09-2022
Քերոլայն Քոքսն ընդգծել է՝ հասկանալի է, որ Ադրբեջանը խաղաղության մտադրություն չունի:
Ուկրաինան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջին զարգացումներին. Օլեգ Նիկոլենկո
19:24 13-09-2022
Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։
ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
19:20 13-09-2022
Ուշակովի խոսքով՝ քննարկումը տեղի կունենա փակ ռեժիմով, սակայն ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը լրատվամիջոցներին կտեղեկացնի ընդունված որոշումների մասին։
Հնդկաստանը կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ
19:16 13-09-2022
Այդ մասին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ պարոն Արինդամ Բագչին:
Այս վերջին բռնությունը չի կարող անպատասխան մնալ. Շիֆն ԱՄՆ Կոնգրեսում բանաձև կներկայացնի
18:54 13-09-2022
Նրա խոսքերով՝ Պետդեպարտամենտը և Բայդենի վարչակազմը պետք է աներկբա դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և անհապաղ և ընդմիշտ դադարեցնեն ԱՄՆ ռազմական օգնությունն Ալիևի ռեժիմին։
Կոչ եմ անում արձագանքել այս անթույլատրելի ուժի կիրառմանը պարզորոշ պատասխանով․ Էստոնիայի ԱԳ նախկին նախարար
18:32 13-09-2022
Նա այդ հայտարարությունը տարածել է թվիթերյան իր միկրոբլոգում։
Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պահպանեն հրադադարի ռեժիմը. Ջոզեպ Բորել
18:16 13-09-2022
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վերաբերյալ։
ՀԱՊԿ-ում քննարկել են սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների հնարավոր գործարկման վերաբերյալ առաջարկները
18:06 13-09-2022
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը մեկնել է Բաքու
17:42 13-09-2022
Այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:
Մակրոնը կոչ է արել հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը
17:39 13-09-2022
«Նա շարունակելու է ակտիվորեն աջակցել դրան ՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ- ն մտահոգություն է հայտնել ՀՀ-ում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների վերաբերյալ
17:34 13-09-2022
ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրություն
Փաշինյանը և Իգոր Խովաևն անդրադարձել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիային
17:28 13-09-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Հայաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ
15:07 13-09-2022
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Պուտինն ամեն ջանք գործադրում է օգնելու նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին․ Պեսկով
14:42 13-09-2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացահայտել Մոսկվայի ծրագրերը՝ կապված ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով Երևանի դիմումի հետ։ Այս մասին հայտնում է minval.az-ը։
Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ Անկարան աջակցում է Բաքվին
14:30 13-09-2022
Նշվել է, որ Անկարան աջակցում է Բաքվին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման լույսի ներքո։
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը
13:53 13-09-2022
Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: