latest_news
copy image url
Ներքին 2 часа назад - 17:45 18-09-2026

Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է, թե մրգի և բանջարեղենի խանութներում օգտագործվող միջատասպան նյութերը թունավորում են սնունդն ու վտանգում մարդկանց առողջությունը։

Ի՞նչ նյութ է դա իրականում, որքանո՞վ է վտանգավոր և ինչպե՞ս պետք է վարվի սպառողը։

«Եթե անգամ խանութում օգտագործվել է որևէ օդային աերոզոլ կամ սփրեյ, ապա դա հիմնականում սովորական միջատասպան է՝ մոծակների կամ քաղաքային ճանճերի դեմ պայքարելու համար: Մարդիկ այդ նույն աերոզոլն օգտագործում են նաև տանը՝ օդափոխության համար պատուհանները բաց թողնելիս: Որքան հասկացա այս խոսակցություններից, մարդիկ այդ նյութը ոչ թե անմիջապես պտուղ-բանջարեղենի վրա են փչում, այլ պարզապես կիրառում են տարածքի ներքևի հատվածում՝ մլակների կամ ճանճերի դեմ: Դա խանութներում վաճառվում է որպես կենցաղային օգտագործման միջոց և շատ արագ ցնդող է»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով համացանցում բարձրացված աղմուկը, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Ըստ գյուղատնտեսի՝ խուճապը չափազանցված է։ Թեև մրգի խանութներում միջատների դեմ հիմնականում կպչուն ժապավեններ են կիրառվում, սփրեյի օգտագործումը սննդամթերքի անմիջական հարևանությամբ, իհարկե, ճիշտ չէ, բայց և մահացու չէ։

«Հաճելի չի, ճիշտ չի, ունի խնդիր, բայց չի նշանակում, որ էն խնդիրն ա, որ ով կերավ, միանգամից մահանալու ա կամ թունավորվելու ա»,-պարզաբանեց մասնագետը։

Իսկական մտահոգությունը պետք է լինի ոչ թե խանութի օդի, այլ հենց դաշտերում աճեցման ժամանակ բույսերին սրսկած քիմիակտների վերաբերյալ։

«Որ եզը վերցրել, տակը հորթ են ման գալիս, չի կարելի դրա շուրջ այսպիսի մեծ աղմուկ բարձրացնել: Գուցե մասնագետներին հարցնեին, կբացատրեին, որ լվանալուց հետո մթերքն անվտանգ է: Իրականում պետք է ուշադրություն դարձնել այն բանին, թե բույսերին ինչ են սրսկել աճեցման փուլում, քանի որ դաշտերում լիքը քիմիկատ կա. ահա թե ինչից է պետք զգուշանալ»,- հորդորեց Աշոտ Հարությունյանը։


Most Viewed

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
20:43 Ինչպես է տեղի ունեցել «Nissan Tiida»-ի, «Toyota Camry»-ի, «Lada»-ի և 2 «ԶԻԼ» բեռնատարների մասնակցությամբ ավտովթարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ