latest_news
copy image url
Ներքին 23 часа назад - 23:42 17-09-2026

Գագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելու

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտնում է, որ առավոտյան Հայաստան է ժամանելու Գերմանիայում Խաչատրյանի վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը․

«Արդեն երկու շաբաթ է, ինչ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում և, ըստ պաշտպանական կողմի, չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք նաև, որ փաստաբանական խումբը մինչ օրս չի ստացել կալանավորման որոշումը՝ այն բողոքարկելու նպատակով։

Ստեղծված կրիտիկական իրավիճակի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի դիմաց ճեպազրույց կանցկացնեն Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը և նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։

Պրոֆեսոր Ալգենշտետը Հայաստան է ժամանում լուսադեմին և կփորձի ՔԿՀ-ում տեսակցել իր բուժառուին՝ Գագիկ Խաչատրյանին»։

Most Viewed

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան