latest_news
copy image url
Ներքին 8 часов назад - 15:40 16-09-2026

Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով. Արամ Քոչարյան

Արամ Քոչրայանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով՝ 112 հազարով։

Ինչպես գիտեք՝ փոխվել է Ընտրական օրենսգիրքը, և հիմա ընտրելու իրավունք ունեն միայն վերջին 2 տարվա ընթացքում մի տարի Հայաստանում բնակված քաղաքացիները։
Երեկ ՆԳՆ-ն հրապարակել է հոկտեմբերին տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները, որտեղ արդեն կիրառված է այդ կանոնը։ Այսինքն՝ այդ ՏԻՄ ցուցակներից հանվել են վերջին 2 տարում գումարային 1 տարուց պակաս Հայաստանում բնակվածները։

Քանի որ համապետական ընտրություններին հրապարակված են եղել ամբողջական ընտրողների ցուցակները՝ առանց վերևի ֆիլտրացիայի, կարելի է համատեղել համապետականի ՏԻՄ տարածքների ցուցակները ու նոր ֆիլտրված ցուցակները և ստանալ այն թիվը, որը պակասել է ցուցակներից՝ կոնկրետ այդ կանոնի պատճառով։
Համապետական ընտրությունների ժամանակ հրապարակված ՏԻՄ տարածքների ցուցակներում գրանցված է եղել 581,718 ընտրող։ Նոր հրապարակված ցուցակներում կա 477,302 ընտրող։ Այսինքն՝ նոր ցուցակներում փաստացի բացակայում է 104,416 ընտրող։ Սրա մեջ մտնում են նաև մահացած ու նոր 18 տարին լրացածները, ինչպես նաև հաշվառման փոփոխությունները, որը ենթադրվում է, որ աննշան թվեր են և կարելի է անտեսել։ Այսպիսով՝ այս տվյալների հիման վրա պարզ է դառնում, որ ՀՀ ընտրողների ցուցակները «թեթևացվել են» մոտ 18-20%-ով։

Ընտրողների ամբողջական ցուցակի քանակն իրականում ունի միայն մեկ ֆունկցիոնալ նշանակություն։ Ու դա շատ պատահաբար կապված է Սահմանադրական հանրաքվեի հետ։ Այն է՝ նոր Սահմանադրությունը ընդունելու համար բոլոր ընտրողների (այսինքն՝ ամբողջ ցուցակի) 25%-ը պետք է «ԱՅՈ» քվեարկի։

Այսպիսով, նախկին ցուցակով, որտեղ կար 2,483,021 ընտրող, նոր սահմանադրություն ընդունելու համար պահանջվում էր 620,756 «ԱՅՈ» ձայն։ ՏԻՄ ընտրողների տարբերությունը եթե համամասնորեն պրոյեկտենք ամբողջական ցուցակի վրա, այսինքն՝ հանենք ցուցակի 18%-ը, կստանանք 2,036,077 ընտրող, որի 25%-ը 509,019 ընտրող է»։

Most Viewed

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
15:40 Փաշինյանին հաջողվեց նոր Սահմանադրություն ընդունելու համար պահանջվող «ԱՅՈ» քվեարկողների քանակը նվազեցնել մոտ 18%-ով. Արամ Քոչարյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է