latest_news
copy image url
Ներքին 20 часов назад - 17:54 15-09-2026

Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է

Քննչական կոմիտեից հայտնում են. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի (խմբ.՝ Գոռ Մինասյանի) կողմից Վ.Ս.-ին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի հանգամանքները:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, ըստ պայմանավորվածության՝ պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն որպես այդպիսին՝ աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու անգամ, երբ գումար է անհրաժեշտ եղել, Գ.Մ.-ն նրան տվել է 50.000-100.000 ՀՀ դրամ:

Ըստ Գ.Մ.-ի՝ իրենից վերցված գումարները 6 մլն ՀՀ դրամով գերազանցել են վճարվելիք աշխատավարձը և Վ.Ս.-ն պետք է շարունակեր անվճար աշխատել մոտ 3 տարի, սակայն քննությամբ պարզվել է, որ դրանք ուռճացված գումարներ են: Այսպիսով, Վ.Ս.-ն իր աշխատանքը սկսել է ամեն օր` առավոտյան ժամը 6-ից և ավարտել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում ինչպես մանր եղջերավոր անասունի կորստի, այնպես էլ Վ.Ս.-ի՝ քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում, Գ.Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և տարբեր տեսակի սպառնալիքներ՝ ստիպելով ամեն գնով շարունակել աշխատել:

Վ.Ս.-ն ծանր աշխատանքից դրդված մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն Գ.Մ.-ն հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով, նրանց միջոցով իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ ու ստիպել աշխատել: Գ.Մ.-ն Վ.Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Նա կալանավորվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

Most Viewed

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է