Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ուշագրավ հարցերի՝ կոռուպցիայի դեմ ուղղված քայլերին, Անկախության ձևավորման ճանապարհին, Ղարաբաղի ինքնավարության հարցերին և այլն։
«Մեզ համար մեր ներկայությունը պահպանելը Ադրբեջանում չափազանց կարևոր էր։ Հայաստանում թեկուզ երկու քարի վրա իշխանություն ունենալը ավելի կարևոր են համարել մեր հետանկախական էլիտաները, ավելի կարևոր են համարել իշխանությունը Երևանում, քան ազգային խնդիրների կարգավորումը, լուծումը, Հայաստանը երկիր դարձնելը։ Ադրբեջանը երկիր ա, Ադրբեջանը ավելի կոշտ լեզվով է խոսում Ռուսաստանի հետ, քան Նիկոլ Փաշինյանը»,- այս մասին հաղորդման ընթացքում ասաց Հովհաննիսյանը։
Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի նախկին ղեկավարները ապականել են քաղաքական դաշտը։
«Նիկոլ Փաշինյանը Աստծո պատիժն ա, որ բոլոր կոռուպցիոներների գլխին եկել ա, որ պիտի գար, էս երկիրը պիտի ձերբազատվի կոռուպցիայից, այլապես չի զարգանա»,- ասաց Հովհաննիսյանը։
Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում: