latest_news
copy image url
Ներքին 6 часов назад - 09:03 12-09-2026

Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին

Պաշտպանության նախարարությունը հերթական ձեռքբերումն է իրականացնում, որի նպատակով սեպտեմբերի 10֊ին կայացվել է որոշում` կազմակերպելու մրցույթ։

Գնման առարկա են հանդիսանում ՊՆ համակարգի 3 հազար հոգու համար նախատեսված կիսավերարկուներ, որոնց տեխնիկական բնութագիրը ուսումնասիրելիս առաջին հայացքից չես տարբերում` դա «Պիեր կարդենի՞», թե՞ «Վերսաչե» ֆիրմայի նմանօրինակներն են` իրենց որակով, բազմաշերտ, ջերմամեկուսիչ, մեմբրանային գործվածքով։

Բայց առաջին ուրախությունն անցնում է, որովհետև եթե մեր բանակը բաղկացած չէ 3 հազար հոգուց, նշանակում է` սա նախատեսված չէ շարքային զինվորի համար։

Այդ դեպքում կարելի է փաստել. ելակի դարաշրջանն անցավ. դա ՔՊ֊ին պետք էր իշխանության գալու և այն ամրապնդելու համար։