ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան ցավալի լուրից հետո երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամի իր պաշտոնական էջում կիսվել է մեծանուն դերասանի հետ արված ջերմ ընտանեկան լուսանկարով և բացահայտել այն արժեքավոր խոսքերը, որոնք արտիստն ասել էր իրեն կյանքի վերջին շրջանում։
Ռոզան հրապարակել է լուսանկար, որտեղ Արտաշես Ալեքսանյանի կողքին են նաև նրա գործընկերներն ու մտերիմները, և կից վերհիշել վարպետի տված բարձր գնահատականը. «Դու շատ տաղանդավոր ես, Ռոզա, ոչ թե փոքր քայլերով ես առաջ գնում, այլ լռիվով, ու քո մեջ ոչ թե դերասանի տաղանդ է, այլ արտիստի…»,- մեջբերել է Ռոզան Արտաշես Ալեքսանյանի խոսքերը։
Դերասանուհին իր խորին երախտագիտությունն ու վիշտն է արտահայտել անվանի դերասանի կորստի կապակցությամբ՝ նշելով, որ նրանից ստացած դասերն ու խրախուսանքը երբեք չի մոռանա.
«Պարոն Ալեքսանյան… Ձեզնից շատ բան եմ սովորել, մեծ պատիվ էր Ձեզ հետ լինել նույն նախագծերում ու առավելապես մեծ պատիվ էր Ձեզնից լսել գովեստի խոսքեր իմ մասին… Դրանք միշտ կմնան սրտումս»,- գրել է Ռոզա Դավթյանը։