latest_news
copy image url
Ներքին 11 часов назад - 14:16 30-06-2026

Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Հայկ Հովհաննիսյանը սոցիալական ցանցերի իր էջում պաշտոնապես մեկնաբանել է վերջին շրջանում իր անձնական կյանքի շուրջ պտտվող ամենաթեժ լուրերը։ Դերասանը վերջապես փակագծեր է բացել իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է, ինչ համացանցում լուրեր էին պտտվում, թե գեղեցիկ զույգը բաժանվել է։ Իրավիճակն ավելի էր թեժացել, երբ նրանց ինստագրամյան էջերից անհետացել էին բոլոր համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը, ինչն էլ երկրպագուների համար հիմք էր դարձել կարծելու, որ սիրավեպն ավարտված է։

Այնուամենայնիվ, Հայկը որոշել է անձամբ ցրել բոլոր կասկածները։ Հերթական հարցուպատասխանի ժամանակ հետևորդներից մեկը նրան գրել էր.

«Շատ գեղեցիկ զույգ էիք Անահիտի հետ, կուզեի, որ կրկին միասին լինեիք»։

Դերասանի պատասխանել է.

«Ախր մենք երբեք չենք էլ բաժանվել։ Միասին ենք ու լինելու ենք միշտ»:

Այսպիսով, դերասանը հաստատել է, որ լուսանկարները ջնջելը կամ սոցցանցերում պասիվ լինելը ամենևին չի նշանակում, որ իրենց սիրո պատմությունն ավարտվել է, և զույգն ավելի քան երջանիկ է միասին։

Most Viewed

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ