latest_news
copy image url
Արտաքին 6 часов назад - 17:13 28-06-2026

Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին

Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչական գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ։

Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը կարողանում է դիմակայել բոլոր այն փորձերին, որոնք նպատակ ունեն խոչընդոտել ՌԴ զարգացումը։ Ռուսաստանն ունի բավական ուժ, ռեսուրսներ և քաղաքական կամք՝ շարունակելու իր ընթացքը»,- նշել է Պուտինը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը ենթարկվում է կոշտ և աննախադեպ ճնշման արևմտյան էլիտաների կողմից. «Հակառակորդները փորձում են ռազմական ճանապարհով հաղթել Ռուսաստանին, բայց դա նրանց չի հաջողվում։ Արևմտյան էլիտաները փորձում են ներքին անկայունություն ստեղծել Ռուսաստանում, սակայն դա էլ չի ստացվում»։

Most Viewed

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին