ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանի զինված ուժերում պայմանագրով ծառայող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև մարտական գործողությունների նախկին մասնակիցների արտաքսումը կամ Ռուսաստանում կացության թույլտվությունների տրամադրման մերժումը։
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
Օրենքն արգելում է Ռուսաստանի զինված ուժերում կամ զորամիավորումներում պայմանագրով ծառայող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների համար Ռուսաստան մուտքը չթույլատրելու, գտնվելու անցանկալիության, արտաքսման, ռեադմիսիայի կամ ՌԴ–ում ժամանակավոր բնակության ժամկետի կրճատման վերաբերյալ որոշումներ կայացնելը։
Բացի այդ, օրենքն արգելում է նման անձանց ժամանակավոր բնակության թույլտվությունների տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը, այդ թվում՝ կրթական նպատակներով, ինչպես նաև կացության թույլտվությունների և արտոնագրերի տրամադրման մերժումը կամ չեղյալ համարելը։
Փաստաթղթը նախատեսում է, որ նման անձանց նկատմամբ 2022 թվականի փետրվարի 24-ից սկսած կայացված բոլոր նման որոշումները դադարում են ուժի մեջ լինել և կատարման ենթակա չեն։