latest_news
copy image url
Ներքին 4 часа назад - 10:26 25-06-2026

Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան

Քաղաքական բռնաճնշումները մեր ընտանիքի հանդեպ շարունակվում են 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, հունիսի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով հարազատ քույրիկիս՝ Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել։ Ազատման դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից։

Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը։

«Ճակատագրի հեգնանքով այդ որոշումը կայացվել է արցախցի, Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, Դեղերի փորձագիտական կենտրոնի ներկա տնօրեն Արայիկ Բաղրյանի միջոցով։

Քույրիկս արդեն 30 տարուց ավելի աշխատում է այդ կենտրոնում, իսկ վերջին՝ 22 տարին պաշտոնավարում է փոխտնօրենի պաշտոնում։ Նա Հայաստանում դեղերի կարգավորման ոլորտի եզակի մասնագետներից մեկն է, դեղագործական գիտությունների թեկնածու, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ․․․

Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն է, այն դեպքում, երբ նա ցուցաբերել է քաղաքական զսպվածություն և որևէ հրապարակային կամ հանրային խոսքով հանդես չի եկել։

Գալու է անարժան, անվաստակների հատուցման և արդարության վերականգնման ժամանակը։

Որոշ մարդիկ պետք է մտածեն այն օրվա մասին, երբ իրենց ոչ թե աշխատանքից ազատելու են, այլ դուրս են շպրտելու և հաջորդ գտնվելու վայրը կարող է լինել միայն «Աբովյան» հիմնարկը»,-գրել է նա։

Most Viewed

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը